Ինչքան «Հայփոստ»-ի վնասն ավելացել է, այնքան աճել է Ձեր կնոջ աշխատավարձը․ Աննա Գրիգորյանը՝ Կոնջորյանին

04 Օգոստոսի 2026, 13:45

Քաղաքականություն

«Իմ ընտանիքի անդամների կողմից իրականացված ո՞ր գործողությունն է ապօրինի կամ շահերի բախման տիրույթում»,- Ազգային ժողովում դիմելով իշխանական պատգամավորներին՝ նշել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն՝ անդրադառնալով իր ընտանիքի շուրջ շրջանառվող թեմաներին։

Խոսելով ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ՝ «Հայփոստ»-ի ղեկավարի պաշտոնում նշանակմանն ու ստացած աշխատավարձին՝ Գրիգորյանն ընդգծել է, որ այստեղ առկա են քաղաքական հովանավորչության դրսևորումներ։

«Այն պարագայում, երբ հազարավոր աշխատակիցներ նույն պետական հիմնարկում ստանում են 80-100 հազար դրամ աշխատավարձ, Ձեր կինը ստանում է մոտ 10 000 դոլար աշխատավարձ։ Սա չի՞ կարող հարցեր առաջացնել։ 2023 թվականին «Հայփոստ»-ը 100 միլիոն դրամ շահույթ է ունեցել, իսկ 2025 թվականին՝ արդեն 523 միլիոն դրամի վնաս։ Որքան ավելացել են վնասներն, այնքան աճել են աշխատավարձային ֆոնդն ու ձեր կնոջ աշխատավարձը»,- հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը։