Հայկ Կոնջորյանին ընտրելով՝ ՔՊ-ն կիսում է ամբողջ պատասխանատվությունը․ Իշխան Սաղաթելյան
04 Օգոստոսի 2026, 14:16
ԱԺ փոխնախագահի պաշտոնում Հայկ Կոնջորյանին ընտրելով՝ ՔՊ-ն կիսում է նրա շուրջ վերջին աղմկահարույց պատմությունների ամբողջ պատասխանատվությունը։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Եթե այդ ամենը տեղի ունենար ընդդիմադիր գործիչներից որևէ մեկի հարազատի հետ, առնվազն ինքն այս պահին կալանավորված կլիներ։ Բայց իշխանության պարագայում փորձում են պաշտպանվել, սղացնել, որ անցնի»,- նշել է Սաղաթելյանը՝ նկատի ունենալով Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ ծեծկռտուքին։
Միևնույն ժամանակ, պատգամավորը ընդգծել է, որ խոշոր հաշվով տարբերություն չկա, թե ով կլինի ԱԺ փոխնախագահը, քանի որ երկրի առջև շատ ավելի լուրջ և հրատապ օրակարգեր կան։
«Ակնհայտ պրոցես է տեղի ունենում՝ հիմնական և գլխավոր քաղաքական խորքային հարցերից շեղել անձնական, ապօրինի թեմաներով։ Բայց շատ ավելի գլոբալ խնդիրներ կան, որոնց վրա պետք է կենտրոնանալ»,- ասել է Սաղաթելյանը։