ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրությունը պարտականություն է, ոչ թե քվեարկության հայեցողություն․ Արամ Վարդևանյան

04 Օգոստոսի 2026, 17:50

Քաղաքականություն

ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրությունը ենթադրում է ոչ թե քվեարկության հայեցողություն, այլ պարտականություն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմության կողմից առաջադրվող ԱԺ նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի նախագահների պաշտոնները դասական քաղաքական բանավեճի առարկա չեն, այլ Սահմանադրական կարգավորում, որը չպետք է արգելափակվի։

Մանրամասները՝ տեսանյութում։