Լարսը փակ է, ապրանքը դուրս չի գալիս․ ահազանգում են գյուղացիները

04 Օգոստոսի 2026, 18:10

Տնտեսություն և Բիզնես

Գյուղացիները չեն կարողանում վաճառել իրենց բերքը, ինչի հետևանքով շատերը հրաժարվում են հողերը մշակելուց։ Այս մասին «Alpha News»-ի հետ զրույցում ասել է գյուղացիներից մեկը՝ խոսելով գյուղմթերքի իրացման խնդիրների մասին։

Նրա խոսքով՝ թեև իրենց գյուղը կարկտահարությունից չի տուժել, սակայն հիմնական խնդիրը շարունակում է մնալ բերքի վաճառքը։

«Լսել ենք, որ արտահանում չկա։ Ասում են՝ Լարսի ճանապարհի խնդիրների պատճառով բեռնատարները կանգնած են, ապրանքը դուրս չի գալիս, դրա համար էլ ամբողջ բերքը մնում է գյուղացիների ձեռքին»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։