Լևոն Քոչարյանը արհեստական բանականության միջոցով պատասխանել է իշխանության մեղադրանքներին

05 Օգոստոսի 2026, 16:50

Քաղաքականություն

Այն, որ շատ մարդիկ ինչ-որ բան են ասում կամ հավատում դրան, ինքնին չի ապացուցում, որ դա ճիշտ է։ Այս մասին Ազգային ժողովում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն՝ անդրադառնալով խորհրդարանական քննարկումների ընթացքում իշխանական պատգամավորների կողմից հնչեցված անձնական մեղադրանքներին։

«Ես դիմեցի արհեստական բանականության օգնությանը՝ հարցնելով, թե ինչպես բանավիճել մարդու հետ, որն իր հայտնած տեղեկությանը որպես փաստարկ ասում է՝ «բոլորն են ասում»։ Արհեստական բանականության պատասխանն այն է, որ նման դեպքերում դիմում են տրամաբանական սխալի, որը կոչվում է «հանրաճանաչության փաստարկ»»,- նշել է պատգամավորը՝ նկատի ունենալով ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին։

Ըստ Լևոն Քոչարյանի՝ իշխանությունների նպատակը փաստարկների դաշտից դուրս գալն ու հանրային կարծիքը մանիպուլացնելն է։

Հիմա եթերում