Ցավում եմ, որ Ռուբեն Ռուբինյանը չի ցուցադրում իր հոր մարդկային բարձր արժանիքները․ Էդգար Ղազարյան
05 Օգոստոսի 2026, 18:05
«Շատ կարճ ժամանակ է անցել այն պահից, երբ Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ, սակայն այս ընթացքում հաճախ են հնչել անտեղի վիրավորանքներ պատգամավորների, այդ թվում՝ իմ հասցեին»,- խորհրդարանում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն՝ անդրադառնալով ԱԺ նախագահի ելույթներին։
Նրա խոսքով՝ ցավում է նման վերաբերմունքի համար, քանի որ Ռուբեն Ռուբինյանի ընտանիքի պատմությունն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի։
«Իմ և պարոն Ռուբինյանի ծնողները ոչ միայն մեր կենսաբանական հայրերն են, այլև Հայաստանի անկախության հայրերն են, որովհետև նրանք են ընդունել 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագիրը»,- ասել է պատգամավորը։
Ղազարյանը նշել է, որ իր հայրը մեծ հարգանքով է խոսել Կարապետ Ռուբինյանի մասին՝ ընդգծելով նրա հավասարակշռությունը, զսպվածությունն ու կոռեկտությունը։
«Շատ եմ ցավում, որ այսօր այդ նույն մարդկային արժանիքները նրա որդու կողմից չեմ տեսնում իր հասակակիցների հետ հարաբերություններում»,- ասել է պատգամավորը։