ԱԺ-ին վերապահված բոլոր լիազորությունները պետք է ծառայեն ուժեղ Հայաստան ունենալուն․ Արամ Վարդևանյան
06 Օգոստոսի 2026, 11:35
Սահմանադրությամբ Ազգային ժողովին վերապահված բոլոր լիազորությունները պետք է իրացվեն՝ ուժեղ Հայաստան ունենալու համար։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ ինքը և խմբակցության գործընկերները ցանկություն չեն ունեցել լինել 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, քանի որ Հայաստանում ընդդիմադիր պատգամավոր լինելը հեշտ չէ։ Սակայն, ըստ Արամ Վարդևանյանի, քննարկումներից հետո որոշել են ստանձնել այդ պատասխանատվությունը՝ համոզված լինելով, որ խորհրդարանին վերապահված բոլոր լիազորություններն ու գործիքակազմը պետք է օգտագործվեն մեկ առաջնային նպատակի՝ ուժեղ Հայաստան ունենալու համար։
Ելույթի ընթացքում Վարդևանյանը քննադատել է իշխող քաղաքական ուժի որոշումներն՝ անդրադառնալով Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև քաղաքական ու հասարակական գործիչների կալանավորումներին։
«Իրավունքում ամենակարևոր կարմիր գիծը մարդասիրությունն է։ Ես համոզմամբ՝ վերջին 8 տարիներին մենք սրընթաց ընթանում ենք դեպի մարդասիրության ճգնաժամ»,- նշել է Վարդևանյանը։