8-ամյա երեխաները հաղթահարել են Արարատի գագաթը

06 Օգոստոսի 2026, 21:10

Հայեր

Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաջողությամբ բարձրացել են Արարատի գագաթը՝ դառնալով լեռան 5165/5137 մետր բարձրությունը 8 տարեկանում հաղթահարած երեխաներ։

Երիտասարդ լեռնագնացները «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի անդամներ են։

Ակումբից հայտնում են, որ երեխաների վերելքը դարձել է նշանակալի ձեռքբերում՝ հաշվի առնելով նրանց տարիքը և Արարատի բարդ վերելքի առանձնահատկությունները։