Տաջիկ մարտիկ Սուլեյման Մահմադովն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
07 Օգոստոսի 2026, 19:00
Խառը մենամարտերի (MMA) տաջիկ մարզիկ Սուլեյման Մահմադովը, որը հայտնի է «Դահիճ» («Палач») մականունով, այցելել է Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Ավելի վաղ Սուլեյման Մահմադովը մենամարտի էր դուրս եկել Տաջիկստանի և Հայաստանի դրոշներով՝ «Վերև» երգի հնչյունների ներքո՝ հարգանքի տուրք մատուցելով 2021 թվականին զոհված իր հայ ընկերոջ հիշատակին։
Ավելի վաղ Մահմադովը պատմել էր, որ ընկերոջը՝ Հրաչին, ճանաչել է պատանեկան տարիքից: Ի հիշատակ ընկերոջ՝ նա նախկինում ևս ռինգ է դուրս եկել Հայաստանի դրոշով։