Հայ շախմատիստները հաղթական արշավով են սկսել Եվրոպայի առաջնությունը

07 Օգոստոսի 2026, 18:44

Սպորտ

Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում օգոստոսի 6-ին մեկնարկել է շախմատի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների Եվրոպայի 2026 թվականի առաջնությունը, որը կշարունակվի մինչև օգոստոսի 15-ը։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ առաջին խաղափուլում հայ պատանիներից հաղթանակներ են տարել միջազգային վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանը, Վահե Սուքիասյանը, Ալեքս Սահակյանը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետներ Ռուդոլֆ Փաշիկյանը և Մանվել Առաքելյանը։

Աղջիկների մրցաշարում հաջող մեկնարկ են գրանցել կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը և Անգելինա Միրաքյանը, որոնք նույնպես հաղթանակով են սկսել առաջնությունը։