«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն այցելել են ասորի ժողովրդի ցեղասպանության զոհերի հուշակոթող
07 Օգոստոսի 2026, 19:41
Օգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը և ազգությամբ ասորի պատգամավոր Արման Ավչյանը օգոստոսի 7-ին ծաղկեպսակ են դրել Օսմանյան կայսրությունում ասորի ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին։
Հիշողությունը պարտավորեցնում է կանխել նման ոճրագործությունների կրկնությունը: