Ջանես Նազարյանը խորհրդանշական առաջին հարվածը կհասցնի «Փյունիկ»-«Վան» հանդիպումից առաջ
08 Օգոստոսի 2026, 19:30
Մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Ջանես Նազարյանը կլինի Հայաստանի առաջնության «Փյունիկ»-«Վան» հանդիպման պատվավոր հյուրը։ Այս մասին հայտնում է Sportaran.com-ը։
Երիտասարդ հայ ըմբիշը կմասնակցի հանդիպումից առաջ նախատեսված հանդիսավոր արարողությանը և կկատարի գնդակին խորհրդանշական առաջին հարվածը։
Վերջերս Նազարյանը փայլուն ելույթ ունեցավ Բաքվում անցկացված մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում՝ նվաճելով ոսկե մեդալ և կարիերայում երկրորդ անգամ դառնալով իր տարիքային խմբի աշխարհի չեմպիոն։
«Փյունիկ»-«Վան» հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։ Խաղի մեկնարկը՝ ժամը 17:00-ին։