Արթուր Զախարյանը գոլի հեղինակ է դարձել «Վերսալ»-ի կազմում

08 Օգոստոսի 2026, 16:30

Սպորտ

Հայ կիսապաշտպան Արթուր Զախարյանը գոլ է խփել ֆրանսիական «Վերսալ» ՖԱ-ի կազմում իր առաջին պաշտոնական խաղում, հայտնում է Sportaran.com-ը։

28-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել Ֆրանսիայի National առաջնության առաջին տուրի՝ «Լա Ռոշ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է «Վերսալ»-ի՝ 2:3 հաշվով պարտությամբ։

Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Մուհամադու Սամբան, որը գոլեր է խփել 30-րդ, 47-րդ և 57-րդ րոպեներին։ «Վերսալ»-ի առաջին գոլը հանդիպման արդեն 1-ին րոպեին հեղինակել է Ռոմեն Բասկը, իսկ 64-րդ րոպեին Զախարյանը կրճատել է հաշվի տարբերությունը՝ խփելով իր առաջին գոլը նոր ակումբի կազմում։