Բագրատ Սրբազանը Գեղարդավանքում է՝ կիրակնօրյա պատարագին

09 Օգոստոսի 2026, 11:33

Քաղաքականություն

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կիրակնօրյա պատարագին մասնակցում է Գեղարդավանքում։

Ավելի վաղ՝ հուլիսի 30–ին, դատարանը որոշում էր կայացրել փոխել Սրբազանի՝ Սուրբ Պատարագներին մասնակցելու վայրը։ Ըստ այդ որոշման՝ նա այսուհետ պատարագներին կմասնակցի ոչ թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այլ իր բնակության մարզում գտնվող Գեղարդի վանքում։