Հայաստանը հրաժեշտ կտա +35°C-ից բարձր ջերմաստիճաններին․ Լևոն Ազիզյան
09 Օգոստոսի 2026, 16:30
Հայաստանում առաջիկա օրերին կպահպանվի օդի ջերմաստիճանի նվազման միտումը։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Ըստ նրա՝ հանրապետության տարածքում սպասվում է եղանակային պայմանների փոփոխություն, ինչի շնորհիվ առաջիկայում բարձր ջերմաստիճանները կնահանջեն։
«Կարծում եմ՝ վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին»,– նշել է Ազիզյանը։
Օդերևութաբանական կանխատեսումների համաձայն՝ զովացումը կրելու է տևական բնույթ: