Անձնական վեճ՝ դանակահարությամբ․ կա երկու տուժած
09 Օգոստոսի 2026, 19:00
Արարատի մարզում անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Նոր Կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակահարել է Արալեզ գյուղի 20 և 21 տարեկան երկու բնակչի:
21-ամյա երիտասարդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Երկու տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի առթիվ կազմված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմնին, իսկ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում ենթադրյալ հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ։