Ֆուտբոլային գնդակը դուրս է եկել մարզադաշտից ու ավտովթարի պատճառ դարձել

09 Օգոստոսի 2026, 21:10

Սպորտ

Ուրուգվայի երկրորդ դիվիզիոնի «Ուրուգվայ Մոնտեվիդեո» — «Պայսանդու» խաղում արտասովոր դեպք է տեղի ունեցել։ Մոնտեվիդեոյի «Parque ANCAP» մարզադաշտում ընթացող հանդիպման 23-րդ րոպեին դուրս թռած գնդակը հայտնվել է հարակից «Ruta 1» մայրուղում։

Անսպասելի հայտնված գնդակի պատճառով ընթացող մեքենայի վարորդը կտրուկ արգելակել է, ինչն էլ ճանապարհին ավտոբախման է հանգեցրել։