Խոշոր ավտովթար Երևանում․ կան տուժած երեխաներ
09 Օգոստոսի 2026, 22:40
Օգոստոսի 9-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Հյուսիս-Հարավ» ճանապարհին (Սիլիկյան թաղամասի խաչմերուկի մոտ) իրար են բախվել 38-ամյա Հակոբ Գ․-ի «Mercedes GLS»-ն և 46-ամյա Գրիգոր Կ․-ի «Tesla»-ն։
Բախումից հետո «Tesla»-ն հարվածել է ճանապարհի բաժանարար բետոնե պատին։
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ վթարի պատճառով 3 անչափահաս երեխա և նրանց մայրը շտապօգնության մեքենայով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վիրավորների տվյալներն ու պատահարի մանրամասները։