Երևանի Նար-Դոսի փողոցում կնոջ դի է հայտնաբերվել

10 Օգոստոսի 2026, 14:41

Հայեր

Երևանի Նար-Դոսի փողոցի 21 շենքի բակում տարեց կնոջ մարմին է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է օգոստոսի 10-ին, ժամը 11։20-ի սահմաններում։

«Տեղում համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են Երևանի բնակիչ, 79-ամյա Անժիկ Ս.-ի դին։ Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե»,- գրել է կայքը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները պարզում են՝ տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար։

Հիմա եթերում