Ասում եք՝ թալանչի է, բա թալանչու հետ ինչո՞ւ եք գրկված նկարվում․ Մանուկյանը՝ ՔՊ-ական Գևորգ Սաղոյանին
13 Օգոստոսի 2026, 11:45
ՊԵԿ-ի նախկին թալանչին ձեր 122-րդ համարն է։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն՝ անդրադառնալով Պետական եկմաուտներին կոմիտեի նախկին պաշտոնյա, գործարար, ՔՊ-ական Գևորգ Սաղոյանին։
«Երեկ խոսվեց համակարգային կոռուպցիայից, եկել եմ ծանոթացնեմ ձեզ։ Այս ընկերը Գագիկ Խաչատրյանի ժամանակ ՊԵԿ վերահսկողության վարչության պետն էր, համատեղությամբ ՔՊ ցուցակի 122-րդ համարը։ Ես ուսումնասիրել եմ՝ հասկանալու համար, թե Սաղոյան Գեւորգն ի՞նչ ունի, ի՞նչ չունի։ Պարզվում է՝ մի «քյասիբ» անձնավորություն»,- ասել է Մանուկյանը։
Պատգամավորի խոսքով՝ Սաղոյանն ապրում է «մի խղճուկ 500 քառակուսի մետրանոց տան մեջ»։
«Դուք հա՞շտ եք այս մտքի հետ, ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ լա՞վ է։ Ու այսքան ունեցվածք ունի 500 հազար դրամ աշխատավարձ ստացող, ներկայումս կարկառուն ՔՊ-ականը։ Երբ դեռ ավագանի էի, ինձ հետաքրքիր էր՝ էլիտար շենքերի շինթույլտվությունները, որ այդպես ստանում էին ու շենքեր էին կառուցում, ով էր այդ մարդը։ Ինձ ասում էին՝ գործ չունես, ՔՊ-ական է։ Դու մի ասա՝ ձեր պատկերացրած կոռուպցիոն բուրգի ուղիղ հենասյունն է եղել։ Եթե դուք ասում եք, որ կոռումպացված է, թալանչի է, բա թալանչու հետ ինչո՞ւ եք գրկված նկարվում»,- նշել է Մեսրոպ Մանուկյանը։