Տիգրան Կիրակոսյանը` բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող
15 Օգոստոսի 2026, 22:30
50 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը ևս հաղթանակով է սկսել Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում իր ելույթը:
Չնայած 3–րդ ռաունդում մրցավարը 1 միավոր հանեց՝ զգուշացում տալով, այնուամենայնիվ, հայ բռնցքամարտիկը միավորներով առավելության հասավ սերբ Պավլե Պոպովիչի նկատմամբ դժվարին մենամարտում։
Ավելի վաղ հայ բռնցքամարտիկներ Սյուզաննա Իշխանյանը (48 կգ) պարտվել էր թուրք Նուր Չեթինին, իսկ Տիգրան Սարգսյանը (85 կգ)՝ հունգարացի Գյուլա Բոզեին։