Արցախից հայերի բռնի տեղահանության մասին ֆիլմը մրցանակի է արժանացել Խորվաթիայում
17 Օգոստոսի 2026, 18:25
Ամերիկահայ ռեժիսոր և հեռուստահաղորդավարուհի Դիանա Մեդիսոնի «Տնից լավ տեղ չկա» (There’s No Place Like Home) վավերագրական ֆիլմը մրցանակի է արժանացել Croatian International Film Festival (CIFF) կինոփառատոնում։
Ֆիլմը հաղթել է «Լավագույն դեբյուտային լիամետրաժ ֆիլմ» (Best First Feature ) անվանակարգում։
Ֆիլմը նվիրված է 2023 թվականի իրադարձություններին և Արցախից բռնի տեղահանված հայերի պատմությանը։ Հերոսների անձնական պատմությունների միջոցով հեղինակը ներկայացրել է փախստական դառնալու, կորստի, գոյատևման և բռնի տեղահանումից հետո «տուն» հասկացության իմաստի որոնման պատմությունները։