Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին․ ՌԴ ԱԳՆ

26 Օգոստոսի 2026, 15:20

Քաղաքականություն

Արևմուտքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ շանտաժի քաղաքականություն է վարում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

«Բավական մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ ՀՀ ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում։ Սա լիովին բնորոշ է Հարավային Կովկասի տարածաշրջանից ՌԴ-ին դուրս մղելու ուղղությամբ արևմտյան մայրաքաղաքների վարած անբարեխիղճ խաղերին», — հայտարարել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունից։