Ստեփանակերտում բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան

13 Մայիսի 2023, 14:05

Հայեր | Մշակույթ

Մայրաքաղաքի  Մշակույթի և երիտասարդության պալատում  Արցախի պետական ակադեմիական երգչախմբի կողմից բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» (Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի մոտիվներով) օպերան։  

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի պետական ակադեմիական երգչախմբի դիրիժոր Նինա Գրիգորյանը, երաժշտական արվեստում որպես իրադարձություն կարևորելով բեմադրությունը, նշել է, որ այն նաև  երկու գլուխգործոցի ապոթեոզ է:

Нет описания.
Нет описания.

«Ամբողջ ներկայացումը կազմակերպվել է երգչախմբի ուժերով:

Մասսայական տեսարանների ներկայացմանը մասնակցում են երգչախմբի անդամները, իսկ մենակատարները կատարում են գլխավոր դերերի սոլոները:

Բեմադրող Հովհաննես Հովհաննիսյանն այնպիսի հստակ աշխատանք է կատարել, որ այս անգամ հեռավարի կարիք չունեինք, հիշում էին ամբողջ բեմադրությունը»,-ասել է Ն. Գրիգորյանը: 

Нет описания.

Գլխավոր  հերոսուհու  դերակատար Էլինա Ջամալյանն արդեն երկրորդ անգամ է հանդիսատեսին ներկայանում Անուշի դերում: 

Нет описания.

«Միշտ երազել եմ Անուշ երգել, որն իրականություն է դարձել: Շրջափակման հետևանքով ռեժիսորը չկարողացավ գալ,  փորձեցի հիշել որոշ դրվագներ ու փորձերից հետո բեմ բարձրացա»,-հավելել է Է.Ջամալյանը: 

Нет описания.

Բեմադրությանը  ներկա էր Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը:

Нет описания.
Нет описания.