Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար

30 Օգոստոսի 2026, 18:30

Քաղաքականություն

Երուսաղեմի ոստիկանությունը չորս մարդու է ձերբակալել Հին քաղաքում գտնվող Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու կասկածանքով։ Եվս երեք անձ ձերբակալվել է մուսուլմանական գերեզմանների պղծման համար։

«The Times of Israel»-ի փոխանցմամբ՝ կասկածյալները բերման են ենթարկվել հանցագործության պահին։ Հարցաքննությունից հետո նրանք ազատ են արձակվել որոշակի սահմանափակումներով։ Նրանց վերագրվում են գործողություններ, որոնք կարող էին սպառնալիք ներկայացնել հանրային անվտանգությանը։