Արցախի շուրջ ՄԱԿ-ի ԱԽ-ի քննարկումը ոչնչի չհանգեցրեց, ԱՄՆ վարչակազմը պետք է վճռական քայլեր ձեռնարկի․ Ադամ Շիֆ
23 Օգոստոսի 2023, 14:10
ՄԱԿ-ի ԱԽ-ում Արցախի բլոկադայի մասին քննարկումը ոչնչի չհանգեցրեց, ԱՄՆ վարչակազմը պետք է ավելի վճռական քայլեր ձեռնարկի։
Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը։
Շիֆը խոսել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդի հետ մի բանաձևի անհրաժեշտության մասին, որը կպահանջի վերջ տալ միջազգային իրավունքի խախտմանը, կապահովի սննդի և դեղորայքի հասանելիությունը և մարդկանց ազատ տեղաշարժը: