Հայկական բիզնեսը ՌԴ-ում օտարերկրյա մասնակցությամբ ընկերությունների 2,6 տոկոսն է կազմում
04 Սեպտեմբերի 2026, 10:00
Հայկական բիզնեսին բաժին է ընկնում Ռուսաստանում օտարերկրյա մասնակցությամբ ընկերությունների ընդհանուր թվի 3 տոկոսից պակաս։ Այս մասին նշված է «Rusprofile» ծառայության՝ «ՌԻԱ Նովոստի»-ի համար պատրաստած ուսումնասիրությունում։
«Ներկայում Ռուսաստանում գործում է 1,736 ընկերություն, որոնց հիմնադիրները Հայաստանից են։ Դրանք կազմում են օտարերկրյա մասնակցությամբ կազմակերպությունների ընդհանուր թվի 2,6 տոկոսը»,- հայտնել են վերլուծաբանները։
2021-2025 թվականներին նման ձեռնարկությունների թիվն ավելացել է 2,3 անգամ։ Համեմատության համար՝ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Ռուսաստանում բացվել էր Հարավային Կովկասի այդ երկրից հիմնադիրներ ունեցող 518 ընկերություն, որոնցից 257-ը մինչ օրս շարունակում են գործունեությունը։
Հայ գործարարներն առավել հաճախ գործունեություն են ծավալում հետևյալ ոլորտներում․
-մեծածախ և մանրածախ առևտուր,
-շենքերի և ճանապարհների շինարարություն,
-ավտոմոբիլային բեռնափոխադրումներ,
-ռեստորանների գործունեություն և սննդի առաքում,
-անշարժ գույքի վարձակալություն և կառավարում,
-ատամնաբուժական գործունեություն։