ՌԴ-ՀՀ հարաբերությունները նման են մեծ ընտանիքի․ Իգոր Չայկա
08 Սեպտեմբերի 2026, 13:50
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունները նման են մեծ ընտանիքի, որտեղ ամեն ինչ պատահում է։ Այս մասին հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Իգոր Չայկան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Նորմալ հարաբերություններ են, ինչպես մեծ ընտանիքում՝ տարբեր կերպ է լինում»,- նշել է նա՝ մեկնաբանելով Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների վիճակը: