Փաշինյանը Պուտինից որևէ զիջում չի ստանա․ Վասիլի Կոլտաշով

08 Սեպտեմբերի 2026, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպումը։

Փորձագետի կարծիքով՝ հանդիպման ընթացքում Մոսկվայից որևէ էական զիջում ակնկալել պետք չէ։

«Պուտին-Փաշինյան հանդիպումից որևէ բան սպասել պետք չէ։ Ինքնին այդ հանդիպումը ՌԴ նախագահի կողմից հայ ժողովրդի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի նշան է։ Փաշինյանը չի կարող այդ առանձնահատուկ վերաբերմունքը վերածել այնպիսի գործարքի, որը ձեռնտու չի լինի ՌԴ-ին։

Նրա վրա որոշակի պարտավորություններ կդնի, հատկապես ՀՀ-ի շուկայի համար էներգառեսուրսների շահավետ մատակարարումների ոլորտում։ Եվ միևնույն ժամանակ Փաշինյանը կկարողանա շարունակել հակառուսական քաղաքականության ուղին՝ թե՛ ներքին ուղղությամբ՝ շարունակելով բռնաճնշումները, թե՛ Արևմուտքի հետ մերձեցման և արևմտյան հակառուսական խաղի մեջ ներգրավվելու ուղղությամբ»,- ասել է Կոլտաշովը։