Մարգարիտա Սիմոնյանը արժանացել է Ռուսաստանի ժուռնալիստների միության «Համերաշխություն» մրցանակին
08 Սեպտեմբերի 2026, 18:15
«Россия сегодня» գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արժանացել է Ռուսաստանի ժուռնալիստների միության «Համերաշխություն» մրցանակին։
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում՝ լրագրողների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն։
Մարգարիտա Սիմոնյանը մրցանակի հանձնման արարողությանը ներկա չի եղել։ Նշվում է, որ նա մրցանակը կստանա ավելի ուշ։