«Թատրոն ճամփեզրին»-ը մասնակցում է Բրեստի միջազգային թատերական փառատոնին

11 Սեպտեմբերի 2026, 20:40

Մշակույթ

Երևանի «Թատրոն ճամփեզրին» թատրոնը մասնակցում է Բրեստում սեպտեմբերի 10-ից 19-ն անցկացվող «Белая Вежа» 30-րդ միջազգային թատերական փառատոնին։

Երևանում գործող ժամանակակից, անկախ և այլընտրանքային թատերախմբերից մեկը՝ «Թատրոն ճամփեզրին»-ը, Բրեստում կներկայացնի «Ես տանն էի և սպասում էի անձրևին» պիեսը։

Փառատոնը ներառում է նախորդ տարիների դափնեկիրների ներկայացումները։

Հայաստանից բացի, փառատոնին մասնակցում են թատրոններ Բելառուսից, Բուլղարիայից, Վրաստանից, Ղազախստանից, Չինաստանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից, Ռուսաստանից, Ուզբեկստանից և Ադրբեջանից։ Ընդհանուր առմամբ, ծրագրում ներառված է 31 ներկայացում՝ 31 թատերական խմբի մասնակցությամբ։