Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

12 Սեպտեմբերի 2026, 10:10

Տնտեսություն և Բիզնես

Սեպտեմբերի 12-16-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում սեպտեմբերի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`արևմտյան`2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։