Այսօր Խաչվերացն է՝ Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը

13 Սեպտեմբերի 2026, 11:30

Մշակույթ

Սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Խաչվերացը՝ Սուրբ Խաչին նվիրված ամենակարևոր տոնը և հինգ տաղավար տոներից վերջինը։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 14-ին, Մեռելոց է, երբ աղոթքով այցելում ենք մեր ննջեցյալների շիրիմներին։

«Խաչվերաց» նշանակում է խաչը վեր բարձրացնել։ Սակայն այս տոնի խորհուրդը միայն Խաչափայտի պատմական վերադարձը չէ։ Այն հավատքի, զոհաբերության, սիրո և մահվան նկատմամբ կյանքի հաղթանակի խորհուրդն է։