Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10:30-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Կոտայքի թեմի Բյուրեղավան քաղաքի եկեղեցին, որը կառուցվել է ռուսաստանաբնակ հայորդիներ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրների բարերարությամբ, ճարտարապետ Էդիկ Պողոսյանի նախագծով։