Արսեն Հարությունյանը դարձել է RAF-ի չեմպիոն

19 Սեպտեմբերի 2026, 10:30

Հայեր

Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձել է Real American Freestyle (RAF) լիգայի նոր չեմպիոնը թեթևագույն քաշային կարգում։ Սեպտեմբերի 19-ին Մայամիում կայացած RAF 13 մրցաշարի տիտղոսային գոտեմարտում Եվրոպայի քառակի չեմպիոնը հաղթել է ամերիկացի Օսթին ԴեՍանտոյին։

Գոտեմարտը տևել է ամբողջ նախատեսված ժամանակը՝ երեք մրցափուլ, և ավարտվել է Հարությունյանի հաղթանակով՝ 6:3 հաշվով։

«Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան»,- գրել է Ա.Հարությունյանը։