Մաքսիմ Ֆադեևը Արփի Աբգարյանի հետ ներկայացրել է «Ես քեզ սպասում եմ» երգի պրեմիերան

19 Սեպտեմբերի 2026, 16:00

Հայեր

Ռուս կոմպոզիտոր և պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը Instagram-ում ներկայացրել է երգչուհի Արփի Աբգարյանի հետ «Ես քեզ սպասում եմ» երգի պրեմիերան։

«Ես Արփիին նկատեցի դեռ «Ну-ка все вместе» նախագծում։ Այդ ժամանակ արդեն երգը պատրաստ էր, և ես դրա համար փնտրում էի ոչ միայն ուժեղ ձայն ունեցող, այլև այնպիսի երգչուհու, որին առաջին իսկ նոտայից կհավատաս․․․ Լսեք մեր երգը․․․ Ես ցանկանում եմ, որ երիտասարդ ու տաղանդավոր արտիստներն ավելի շատ հնարավորություններ ունենան լսելի լինելու։ Չէ՞ որ երբեմն բավական է ընդամենը մեկ երգ, որպեսզի ամեն ինչ փոխվի», — գրել է Ֆադեևը։