Գինեգործության ակունքների որոնման ճանապարհին․ «La Repubblica»-ը հոդված է հրապարակել Հայաստանի մասին

19 Սեպտեմբերի 2026, 20:00

Մշակույթ

Իտալական «La Repubblica» թերթի գաստրոնոմիական «Il Gusto» հավելվածում հոդված է հրապարակվել՝ նվիրված Հայաստանի գինեգործական ավանդույթներին։

Հոդվածում հիմնական շեշտը դրված է այն հանգամանքի վրա, թե ինչպես երիտասարդ գինեգործների ոգևորության շնորհիվ հայկական գինեգործության բազմադարյա պատմությունն ապրում է «երկրորդ երիտասարդություն» և իրական վերածնունդ։

Հոդվածի հեղինակը մանրամասն անդրադարձել է Տավուշի տարածաշրջանի գինեգործական յուրահատուկ ինքնությանը, գինին ավանդական կավե կարասներում հնեցնելու մշակույթին։ Հեղինակը նաև հիշեցրել է, որ 2026 թվականի մայիսին Հայաստանում հաջողությամբ անցկացվել է «Concours Mondial de Bruxelles» գինու 33-րդ համաշխարհային մրցույթը, ինչն ամրապնդել է երկրի՝ որպես միջազգային կարևոր գինեգործական կենտրոնի կարգավիճակը։