Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել է 13 մեդալ

26 Օգոստոսի 2023, 17:00

Սպորտ

Սլովենիայում անցկացված բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը Արթուր Մելքումյանի գլխավորությամբ նվաճել է 3 ոսկե, 3 արծաթե և 7 բրոնզե մեդալ։

Եզրափակիչներում հաղթանակներ են տարել 80 կգ քաշային Հրաչ Խաչատրյանը, 54 կգ քաշային Արսեն Դարբինյանը եւ 50 կգ քաշային Կարեն Զախարյանը։