ՀՀ անկախության 35-րդ տարեդարձն է.ծնողների բողոքը և իշխանությունների միջոցառումը. Alphanewsroom 21.09.2026
21 Սեպտեմբերի 2026, 14:00
Alpha Newsroom-ի այսօրվա թողարկմանը՝
🔹 Այսօր Հայաստանը տոնում է պետականության վերականգնման ամենակարևոր և հպարտ օրը՝ Անկախության տոնը։
🔹 Հոգևոր առաջնորդների ուղերձները Անկախության տոնի առթիվ. Միասնության և հայրենաշինության կոչեր
🔹 Զոհված զինծառայողների հարազատները վաղ առավոտից Եռաբլուրում են՝ թույլ չտալու իշխանության ներկայացուցիչների մուտքը պանթեոն
🔹 ՀՀ երկրորդ նախագահն իր ուղերձում անդրադարձել է պետականության անցած ուղուն, Արցախի կորստին, ինքնիշխանության զիջմանը և երկրում տիրող բարդ իրավիճակին՝ ընդգծելով հասարակության սթափվելու և անկախությունը վերանվաճելու անհրաժեշտությունը։
🔹 ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Անկախության 35-ամյակի առթիվ ուղերձ է հղել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից՝ կարևորելով ներքին համերաշխությունն ու սեփական ուժերի հանդեպ վստահությունը
🔹 «Անկախությունը պետք է պաշտպանված լինի ուժեղ բանակով». «Ուժեղ Հայաստան» դաշինքի ուղերձը
🔹 ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ընդգծել է երկու երկրների միջև ակտիվ երկխոսության և համակողմանի համագործակցության պահպանման կարևորությունը որը բխում է հայ և ռուս ժողովուրդների փոխադարձ շահերից
🔹 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի Անկախության օրվա առթիվ հղած ուղերձում կարևորել է երկկողմ բարեկամական կապերն ու համագործակցությունը:
🔹 Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը. «ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է TRIPP-ի առաջմղմանն ու նոր հնարավորությունների բացմանը»
🔹 ՀՀ անկախության հռչակագիրը և համազգային շահերը». Բաց հանդիպում-քննարկում Սիրահարների այգում
🔹 Ներկայիս բարդ պայմաններում անհրաժեշտ է լինել միասնական և համախմբված հայրենիքի շուրջ. Գարեգին Բ
🔹 Անկախությունն աստվածատուր պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Առաջին
🔹 Այն, ինչ չկարողացան անել թուրքերը, փորձում է անել Փաշինյանը. Ինստաֆեյս