ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար հսկայական ծախսեր կառաջացնի․ ՌԴ ԱԳՆ
21 Սեպտեմբերի 2026, 14:15
ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար կհանգեցնի հսկայական տնտեսական և սոցիալական ծախսերի։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն, Արկտիկական խորհրդում ՌԴ ավագ պաշտոնյա Վլադիսլավ Մասլեննիկովը։
«Այն, որ եվրասիական ինտեգրումից հրաժարվելն անխուսափելիորեն Երևանի համար կապված կլինի հսկայական տնտեսական և սոցիալական ծախսերի հետ, Եվրամիությանը քիչ է մտահոգում»,- ասել է Մասլեննիկովը։