Ծնողն իրավունք ունի իմանալ, թե ինչ է դասավանդվում իր երեխային. Էլեն Ասատրյան

26 Օգոստոսի 2023, 12:50

Կարծիք | Քաղաքականություն

«Ես չեմ կարող ասել՝ արտագաղթի միտո՞ւմ կա, թե՝ ոչ, որովհետեւ դա մեր աշխատանքի մեջ չի մտնում, մեծ պատ կա քաղաքապետարանների ու դպրոցների մեջ։

Կարող եմ նշել, որ եթե որեւէ ծնող կամ այլ քաղաքացի, որն ինչ-որ հարցի շուրջ ուզում է ակցիա կազմակերպել, Գլենդելի քաղաքային խորհրդի պարտականությունների մեջ է մտնում, որ այդ մարդիկ կարողանան անվտանգ ձեւով անել իրենց ակցիան, բայց առանց կոնֆլիկտի»,- Alpha News-ի հետ զրույցում ասել է Գլենդելի քաղաքային խորհրդի հայ անդամը։ 

Էլեն Ասատրյանի կարծիքով՝ ծնողն իրավունք ունի իմանալ, թե ինչ է դասավանդվում իր երեխային ու դրա վերաբերյալ իր կողմ կամ դեմ դիրքորոշումը հայտնի։ 

«Եթե ինչ-որ մեկը չի ուզում, որ այդ գիրքը կարդա իր երեխան, ապա նա կարող է դպրոցի խորհրդին ասել, որ չի ուզում իր երեխան այդ գիրքը կարդալ»,- ասել է Էլեն Ասատրյանը։ 

Նշենք, որ վերջին ամիսներին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում բնակվող հայազգի դպրոցահասակների ծնողները բողոքի ակցիաներին էին կազմակերպել ընդդեմ հանրային դպրոցներում սեռային թեմաների դասավանդման։ Դպրոցներում երեխաներին ուսուցանում են, որ նրանք կարող են իրենց սեռը որոշել։