Քիմ Քարդաշյանի կենսագրության հեղինակը նրա հաջողությունը կապել է հայկական արմատների հետ
23 Սեպտեմբերի 2026, 00:20
Լրագրող Ջոնաթան Վան Մեթերը հրատարակել է «Citizen Kim: The Woman Who Created the Future» գիրքը, որում պատմում է ամերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանի անցած ուղու մասին՝ Փերիս Հիլթոնի ոճաբան աշխատելու տարիներից մինչև խոշոր մեդիա և բիզնես կայսրության ստեղծումն ու իրավապաշտպան գործունեությունը։
Գիրքը լույս կտեսնի հոկտեմբերի 27-ին «Viking» հրատարակչությունում։ Վան Մեթերը պնդում է, որ Քարդաշյանի առևտրային հաջողությունը կապված է նրա հայկական ծագման հետ։ Լրագրողի կարծիքով՝ նա նախնիներից ժառանգել է տոկունություն, ձեռնարկատիրական ոգի և ընտանիքի արժեքի խոր ըմբռնում։
«Vanity Fair»-ն արդեն հրապարակել է գրքից մի հատված՝ նշելով, որ Քարդաշյանի հաջողությունը միավորում է հայկական ֆոլկլորը և ամերիկյան երազանքը։