Ռուսական բիզնեսների գործուղումները դեպի Հայաստան աճել են գրեթե մեկ երրորդով
22 Սեպտեմբերի 2026, 16:20
«OneTwoTrip для бизнеса» ծառայության տվյալներով՝ այս տարի դեպի Հայաստան գործնական ուղևորությունների համար ռուսական ընկերությունների պատվերների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 31%-ով։
Հայաստանին բաժին է ընկնում ռուսական ընկերությունների՝ մերձավոր արտերկրի երկրներ կատարած գործուղումների ամրագրումների 8,7%-ը։ Ռուսաստանից Հայաստան մեկ ուղղությամբ մեկ ուղևորի ավիատոմսի միջին արժեքը կազմել է 20,5 հազար ռուբլի՝ տարվա ընթացքում աճելով 9%-ով։
Այս տարի ամրագրումների թվով առաջատարն է Բելառուսը, որին բաժին է ընկել բոլոր գործուղումների 26,4%-ը։ Մեկ ուղևորի համար մեկ ուղղությամբ թռիչքի միջին արժեքը կազմել է 11 600 ռուբլի՝ տարվա ընթացքում գրանցելով 4% աճ։
Երկրորդ տեղում Ուզբեկստանն է՝ 19,1% մասնաբաժնով։ Ավիատոմսի միջին արժեքը կազմել է 23 800 ռուբլի՝ տարեկան կտրվածքով աճելով 4%-ով։
Երրորդ տեղում Ղազախստանն է, որտեղ կատարվում է կորպորատիվ գործուղումների ընդհանուր թվի 18,6%-ը։ Թռիչքի միջին արժեքն այնտեղ կազմում է 27 600 ռուբլի, ինչը 3%-ով ավելի է, քան նախորդ տարի։