Ավագ լեյտենանտ Հովհաննես Կրեմլյանը ճանաչվել է Կրասնոդարի երկրամասի լավագույն տեղամասային տեսուչ

22 Սեպտեմբերի 2026, 18:00

Հայեր

Ոստիկանության ավագ լեյտենանտ Հովհաննես Կրեմլյանը հաղթել է «Ժողովրդական տեղամասային տեսուչ-2026» մրցույթի տարածաշրջանային փուլում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքի տելեգրամյան ալիքը։

Կրեմլյանի համար սա առաջին հաղթանակը չէ․ նա արդեն մի քանի տարի անընդմեջ արժանանում է այդ կոչմանը։ Ներքին գործերի մարմիններում նա ծառայում է ավելի քան 10 տարի։

Կրեմլյանի սպասարկած տարածքն ընդգրկում է Սոչիի Մակարենկո միկրոշրջանը, որտեղ կան բազմաթիվ սոցիալական օբյեկտներ և բնակվում է շուրջ 6500 մարդ։

Տեղի բնակիչները լավ ճանաչում են իրենց տեղամասային տեսուչին, վստահում նրան, դիմում օգնության և ակնկալում նրա մասնագիտական աջակցությունը։

Այժմ Հովհաննես Կրեմլյանը Կրասնոդարի երկրամասը կներկայացնի ՌԴ ՆԳՆ «Ժողովրդական տեղամասային տեսուչ-2026» համառուսաստանյան մրցույթի եզրափակիչ փուլում։