Արթուր Աբրահամյանը՝ Համառուսաստանյան շարադրությունների մրցույթի հաղթող
22 Սեպտեմբերի 2026, 15:33
Կիսլովոդսկի դպրոցական Արթուր Աբրահամյանը դարձել է Համառուսաստանյան շարադրությունների մրցույթի քաղաքային փուլի հաղթող։
Մասնագետները մանրամասն ուսումնասիրել են դպրոցականների 50 աշխատանք, որոնցից յուրաքանչյուրի հիմքում եղել են հեղինակների յուրահատուկ մոտեցումը, մտորումները և մեծ աշխատանքը։
Տարբեր աշխատանքների շարքում մասնագետներն առանձնացրել են լավագույն հեղինակներին՝ մրցույթի հաղթողներին։
10-11-րդ դասարանների աշակերտների շարքում Արթուր Աբրահամյանի շարադրությունը ճանաչվել է լավագույնը։