Ընդգծվել է հայ-վրացական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու կարևորությունը

13 Մայիսի 2023, 16:04

Քաղաքականություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։

Երկուստեք ընդգծվել է հայ-վրացական բարեկամական հարաբերություններն է՛լ ավելի խորացնելու, առկա համագործակցությունն ամրապնդելու կարևորությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ինչպես տեղական ինքնակառավարման, այնպես էլ էներգետիկ և ջրային ոլորտի վերաբերյալ։