17 միլիոն դոլարի հանգանակություն՝  «Թումո»-ի  15-ամյակի գալա-միջոցառման ժամանակ

23 Սեպտեմբերի 2026, 10:20

Մշակույթ

Սեպտեմբերի 20-ին Լոոս Անջելեսում  «Թումո»-ի հիմնադրման 15-ամյակին նվիրված գալա-երեկոյին, արժևորվեց կազմակերպության առաքելությունը՝ երիտասարդներին համաշխարհային մասշտաբով կյանքը փոխող կրթական փորձառություն ընձեռելը։ Միջոցառման ընթացքում ամփոփվեցին կազմակերպության գործունեության արդյունքներն ու աճը, ինչպես նաև հայացք ուղղվեց դեպի ուսանողների հաջորդ սերունդը, որոնք հզորանում են տեխնոլոգիաների, ստեղծարարության և նորարարության միջոցով։ Երեկոյի ընթացքում հանգանակվեց 17 միլիոն դոլար, ինչը հնարավորություն կտա ապահովել կազմակերպության հետագա աճն ու ընդլայնումը Հայաստանում։



Երեկոն նվիրված էր ServiceTitan-ի համահիմնադիր և նախագահ Վահե Կուզոյանին, ServiceTitan-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Արա Մահդեսյանին, ինչպես նաև NVIDIA-ի ֆիզիկական արհեստական բանականության (Physical AI) մոդելավորման գծով փոխնախագահ Ռև Լեբարեդյանին, ովքեր առանցքային դեր են խաղացել Հայաստանի արհեստական բանականության բարձր արտադրողականությամբ հաշվողական առաջին կլաստերի՝ Firebird-ի գործարկման և Հայաստանը որպես արհեստական բանականության հաշվողական տեխնոլոգիաների նոր ռազմավարական կենտրոն հաստատելու գործում։



Կենդանի աճուրդում ներկայացված լոտերի թվում էին UFC-ի թեթև քաշային կարգի լավագույն հավակնորդ Արման Ծառուկյանի հետ անհատական մարզումն ու ճաշը, թենիսի աստղ Անդրե Աղասիի հետ թենիսի անհատական դասը և գրոսմայստեր Լևոն Արոնյանի անցկացրած շախմատի անհատական դասը, ինչը նպաստեց երեկոյի ընթացքում հավաքագրված միջոցների ավելացմանը։


Երեկոյի ընթացքում հատուկ կատարումներով հանդես եկավ Սերժ Թանգյանը , հյուրերին ներկայացնելով ինչպես երկրպագուների կողմից սիրված մի շարք ստեղծագործություններ,  այնպես էլ իր վերջին աշխատանքներից նմուշներ։