Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի դպրոցներից մեկից 7 աշակերտ է հոսպիտալացվել
25 Սեպտեմբերի 2026, 18:21
Սեպտեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի դպրոցներից մեկից «Արտաշատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշակերտների մոտ նկատվել են թուլություն և սրտխառնոց։ Նրանք այժմ գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Չի բացառվում, որ նրանցից 3-ին հետագա բուժման նպատակով տեղափոխեն Երևանի մասնագիտացված մանկական հիվանդանոցներից մեկը։
Ոստիկանության աշխատակիցները պարզում են հիվանդանոց տեղափոխված երեխաների ինքնությունը, ինչպես նաև այն դպրոցը, որտեղ սովորում են նրանք: Դեպքի հանգամանքները ճշտվում են։