Մոջթաբա Խամենեիի հետ վերջին զրույցը տեղի է ունեցել յոթ ժամ առաջ. Փեզեշքիան

26 Սեպտեմբերի 2026, 12:00

Միջազգային

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը «Fox News» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ մշտական կապի մեջ է Իրանի գերագույն առաջնորդՄոջթաբա Խամենեիի հետ։

Նրա խոսքով՝ վերջին զրույցը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ։

«Այո՛, յոթ ժամ առաջ, ինչպես արդեն ավելի վաղ ասել էի, մենք բանակցություններ ենք անցկացրել», — ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Խամենեիի հետ վերջին զրույցի ամսաթվի վերաբերյալ հարցին։