Հարություն Կիվիրյանը NASA-ի Crew-14 առաքելության կազմում կուղևորվի տիեզերք
26 Սեպտեմբերի 2026, 14:30
Ազգային օդագնացության և տիեզերական ծառայությունների (NASA) հայտարարել է SpaceX Crew-14 առաքելության անձնակազմի կազմը։ 2027 թվականի գարնանը չորս տիեզերագնաց կմեկնի Միջազգային տիեզերակայան։
Մասնագետներից մեկը «Ռոսկոսմոս» կորպորացիան ներկայացնող ազգությամբ հայ տիեզերագնաց Հարություն Կիվիրյանն է։ Նրա հետ անձնակազմում ընդգրկվել են NASA-ի տիեզերագնացներ Քայլա Բարոնը և Քրիս Բերչը, ինչպես նաև Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալության (JAXA) ներկայացուցիչ Մակոտո Սուվան։
Կիվիրյանի համար սա կլինի առաջին թռիչքը դեպի Միջազգային տիեզերակայան։ Նա ավարտել է Սանկտ Պետերբուրգի Սուվորովի անվան ռազմական ուսումնարանը, իսկ 2015 թվականին ստացել է հրթիռաշինարար-ինժեների դիպլոմ՝ Բալթյան պետական տեխնիկական համալսարանում։
2021 թվականին Կիվիրյանն ընդունվել է Գագարինի անվան Տիեզերագնացների պատրաստման գիտահետազոտական և փորձարկման կենտրոնի տիեզերագնացների կորպուս։